Աշխարհ

03.08.2018 18:05


Թուրքիայի ՆԳ նախարարը ուսով հարվածել է Էրդողանի փեսային (տեսանյութ)

Թուրքիայի ՆԳ նախարարը ուսով հարվածել է Էրդողանի փեսային (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրագույն ռազմական խորհրդի անդամները օգոստոսի 2-ին այցելել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Այցի ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և գանձապետարանի ու ֆինանսների նախարար, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի միջև։

Այցի ավարտին դեպի իրենց մեքենաները շարժվող նախարարները ուսերով բախել են իրար։ Սոցիալական ցանցերում արագ տարածված և բուռն քննարկումների առարկա դարձած միջադեպի տեսագրությունից կարելի է ենթադրել, որ Սոյլուն մտածված է բախվում Ալբայրաքին։

Միջադեպից հետո Բերաթ Ալբայրաքը շարունակում է անխռով առաջ շարժվել, իսկ Սուլեյման Սոյլուն հետ է նայում ու խորամանկ ժպտում։

«Mynet» լրատվակայքը նշում է, որ ավելի վաղ Սոյլուի և Ալբայրաքի միջև վեճ է եղել։ Իսկ թուրքական «FOX TV»-ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալի կարծիքով՝ նախարարների միջև ամիսներ առաջ սկիզբ առած լարվածության պատճառով նախագահ Էրդողանը շուտով կարող է կանգնել Սոյլուի և Ալբայրաքի միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը