Ծննդյան տարեդարձը Սևանա լճում նշելու մեկնած ընտանիքի հայրը ջրահեղձ է եղել
Այսօր, օգոստոսի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ծովագյուղ ճանապարհի 5-րդ կմ հատվածում, Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, Սևանի ափից մոտ 5կմ Սևանա լճի ուղղությամբ, 4 հոգի փչովի նավակով ուժեղ քամու հետևանքով ափից անհայտացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի և ջրասուզակ Վահե Մելքոնյանի գլխավորությամբ: Ա. Ճզմաչյանը ափից 5 կմ հեռավորության վրա՝ ուժեղ քամու պայմաններում, կարողացել է հայտնաբերել կորածներին, և անվտանգ դուրս բերել ափ:
Նավակում եղել են Վանաձորի բնակիչներ Ժաննա Շահնազարյանը, նրա երեխան՝ 4-ամյա Արան, քրոջ երեխան՝ 11-ամյա Էրիկը և եվս մեկ երեխա: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանք Վանաձորից եկել էին նշելու Էրիկի հոր՝ 43-ամյա Նվեր Շահնազարյանի ծննդյան տարեդարձը, և երբ փչովի նավակը քամու հետևանքով ափից անհայտացել է, Նվերը փորձել է հասնել նավակին, որպեսզի ետ բերի նրանց, սակայն ցավոք՝ քամին այնքան ուժգին է եղել, որ նավակը ափից հեռացել է մի քանի կիլոմետր, իսկ Նվերն էլ՝ ջրահեղձ է եղել: Ավելի քան 6 ժամ Ա. Ճզմաչյանը, ջրասուզակ Վ. Մելքոնյանը, ուժգին քամու պայմաններում, ափից մոտ 400 մետր հեռավորության և 70 մետր խորության պայմաններում կատարում էին որոնողական աշխատանքներ: Ցավոք, եղանակի վատացման պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեցին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վաղը՝ օգոստոսի 4-ին, վաղ առավոտյան որոնողական աշխատանքները կվերսկսվեն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։