«Լիդիան ինթերնեյշնլ»- ը հայտնում է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակը ներդրումային շուկային ներկայացնելու մասին
«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ներդրումային շուկային տեղեկացրել է Ամուլսարի ծրագրի շուրջ ընթացիկ իրավիճակի մասին: Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ի մամուլի ծառայությունից, ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի տարածքում ճանապարհների փակումը դեռևս շարունակվում է՝ ազդելով շինարարության վրա։
Ընկերությունը հայտարարել է նաև, որ իր գլխավոր վարկատուները համաձայնել են երկարաձգել վարկերի սկզբնական մարման ժամկետը մինչև 2018թ․ օգոստոսի 15-ը՝ մինչև Ամուլսարի ծրագրի շինարարության և գործարկման ավարտի համար ֆինանսավորման գործիքների համապարփակ վերանայման գործընթացի ավարտը։
«Լիդիան»-ը փորձում է հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության և գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են, և ընկերությունն ակնկալում է լուծումներ մոտ ապագայում»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա:
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը շարունակում են փակ պահել հանքի շահագործմանը դեմ հանդես եկող ցուցարարները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են:
Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների: