Լրահոս

04.08.2018 12:11


58-ամյա վարորդը ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ով բախվել է եզրաքարերին և շրջվել. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

58-ամյա վարորդը ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ով բախվել է եզրաքարերին և շրջվել. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

Երեկ՝ օգոստոսի 3-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում 58-ամյա Արթուր Հակոբյանը Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, իր վարած Opel մակնիշի 34 ZF 271 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի քարերին, այնուհետև առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով ճանապահին մահացել է։

Վիրավորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը