Աշխարհ

04.08.2018 16:50


Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը ռազմատենչ տրամադրություններ է առաջացնում. Զախարովա

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը ռազմատենչ տրամադրություններ է առաջացնում. Զախարովա

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը ռազմատենչ տրամադրություններ է առաջացնում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համաձայն չենք Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության հետ, որ այս զորավարժություններն ուղղված են Սև ծովի շրջանի անվտանգության ապահովմանը: Կայունությունը և անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է և ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը»,- հայտարարել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, «այս զորավարժությունների իրական նպատակը ճնշում գործադրելն է, առաջին հերթին Հարավային Օսիայի, Աբխազիայի և Ռուսաստանի վրա»:

«Մոսկվան իր ափսոսանքն է հայտնում, որ տարբեր պատրվակներով այս վարժանքներին մասնակցություն են ունենում Վրաստանի հարևան երկրները»,-հավելել է Զախարովան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Վրաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր 2018» զորավարժությունները:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը