Տնտեսական

04.08.2018 15:57


Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,837,457 ԱՄՆ դոլար

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,837,457 ԱՄՆ դոլար
Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 95,837,457 ԱՄՆ դոլար 480.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,642,510 ԱՄՆ դոլար 481.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,650,000 դոլարի առք և վաճառք 481.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,772,208 եվրո 558.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 19,063,814 եվրո 562.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,622,722,639 ՌԴ ռուբլի 7.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 531,681,331 ՌԴ ռուբլի 7.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Հուլիսի 23-29 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 51.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59.1 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը