Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել փլուզում։ Փլուզվել է ճանապարհահատվածի ձախ շեպի ժայռը։ 1000-1500 խմ փլուզված զանգվածն ամբողջությամբ փակել էր ճանապարհը։
Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի է ունեցել փլուզում։
Փլուզվել է ճանապարհահատվածի ձախ շեպի ժայռը։ 1000-1500 խմ փլուզված զանգվածն ամբողջությամբ փակել էր ճանապարհը։
Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն կա կրկնակի փլուզման վտանգ։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի հսկողությամբ տեղում աշխատանքներ են իրականացնում նաև կազմակերպության ինժեներները։ Կրկնակի փլուզման վտանգը նվազեցնելու համար նրանց կողմից իրականացվում են փլուզման ենթակա հատվածի պայթեցման նախապատրաստական աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն