Լրահոս

06.08.2018 09:46


Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և կողաշրջվել

Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը և կողաշրջվել

Օգոստոսի 6-ին, ժամը 03:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում: «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և կողաշրջվել՝ վնասելով այն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը