Լրահոս

06.08.2018 09:00


Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք տնօրենի ներկայությամբ կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք տնօրենի ներկայությամբ կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոսստոսի 4-ին, Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած կրակոցի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ քաղաքացու ուղղությամբ, որից հետո նստելով մեքենան՝ դիմել են փախուստի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 44-ամյա Աշոտ Ծատուրյանն է, ով աջ ոտքի մասում ստացել է վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ ամենին ականատես է եղել Հաղթանակ թաղամասի բնակիչ, 61-ամյա Էդուարդ Սարգսյանը, ով «Էդուարդ Սարգսյան» ԱԱՁ-ի տնօրենն է:

Այս խորագրի վերջին նյութերը