«Չենք կարող հեռարձակել մորուքով կնոջ մասնակցությամբ մրցույթ». Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին
Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ Այդ մասին հայտարարել է թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։
Ըստ վերջինիս՝ պատճառը նախ քվեարկության համակարգն է, ինչպես նաև այն, որ այդ երգի մրցույթին մասնակցում են այնպիսի մարդիկ, ինչպիսին է, օրինակ, «Մորուքավոր կին» մականունը ստացած ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրսթը, ով միաժամակ իրեն համարում է և՛ կին և՛ տղամարդ։
Թուրք տնօրենի՝ խոսքերով, իրենք չեն կարող ժամը 21։00-ին հեռարձակել մի երգի մրցույթ, որին մասնակցում է «մորուք պահող, կիսաշրջազգեստ հագնող և սեռական կողմնորոշում չունեցող ինչ-որ մի ավստրիացի, այն դեպքում երբ այդ ժամին երեխաները դեռևս քնած չեն»։
2018թ.-ի Եվրատեսիլի մրցույթը անցկացվելու է Պորտուգալիայում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան 2012թ. է մասնակցել Եվրատեսիլին: Սակայն այնուհետև երկրում մրցույթի ազգային հեռարձակողը հանդիսացող «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս չի մասնակցելու մրցույթին, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխությանը՝ համաձայն որոնց, հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով:

Աղբյուրը՝ ermenihaber.am