Ադրբեջանցի պաշտոնյան տուգանվել է ծովն աղտոտելու համար
Բաքվի ջրմուղի վարչության պետ Գաբիլ Գուլիևին որպես պաշտոնյայի տուգանել են 2500 մանաթով (մոտ 1480 դոլար) կեղտաջրերը Բաքվի Բուզովնա ավանում Կասպից ծով լցնելու համար:
Դրան նախորդել էր բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության «թեժ գծին» ստացված բողոքի զանգը: Անցկացված փորձաքննությունը ցույց էր տվել, որ իրականում ջրի կազմում աղտոտող նյութերի մակարդակը գերազանցում է նորման:
Բուզովնան Բաքվի մոտ գտնվող առափնյա ավաններից մեկն է: Ամռանն այդ լողափին են հանգստանում քաղաքացիները: Յուրաքանչյուր սեզոնին մարդիկ բողոքում են, որ ծովն այստեղ (ինչպես և մյուս լողափերին) կեղտոտ է, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Սակայն այս ամառ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պաշտոնյաներին պատժում են կեղտաջրերը ծով լցնելու համար: Մոտ մեկ ամիս առաջ նույն բանի համար տուգանվել էր Սումգայիթ քաղաքի ջրմուղի պետը: Ծովի աղտոտման համար նա 3000 մանաթ էր վճարել (1775 դոլար):
Սակայն սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ տուգանքները չափազանց մեղմ պատիժ են, և իրենց տարբերակներն են առաջարկում.
«Նրանց ոչ թե տուգանել է պետք, այլ կալանավորել»:
«Նրան պետք էր աշխատանքից ազատել»:
«Նրան էր պետք այդ կեղտաջրերի մեջ մտցնել…»:
Միաժամանակ մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե արդյոք արժե լողալ տեղի լողափերում.
«Ես 2005թ-ից Կասպից ծովում չեմ լողում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Չարժե կյանքը վտանգի ենթարկել»:
«Շատ եմ ուզում ծով մեկնել, սակայն արտասահմանյան հանգստավայրերի համար այս տարի ո՛չ փողը հերիքեց, ո՛չ ժամանակը, իսկ մեր ծովից զզվում եմ: Առավելևս թույլ չեմ տա, որ երեխաներս մտնեն այդ ջուրը»:
«Մեր լողափերում լողալիս գլխավորը չմտածելն է այն մասին, թե ինչ կեղտ է լողում այդ ջրում՝ սկսած աղիքային ցուպիկից մինչև հայտնի չէ թե ինչ: Եվ ինչպես ենք մենք դեռ ողջ մնացել…»:

Աղբյուրը՝ jam-news.net