Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1 մլն 525 հազար 537 մարդ, որը 11 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Ընթացիկ տարվա հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 318 հազար 585 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.8 տոկոսով:
2018 թվականի հուլիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 300 հազար 687 մարդ՝ 11.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշը:
2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 7.7 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 9 հազար 478 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 12 հազար 708 տոննա ապրանք:
2018 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 898 մարդ: 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 9 հազար 98 մարդ:
«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 93 հազար 986 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 44 հազար 271 մարդ:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է