Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, այնուհետև հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի կտրած-ծակած, արյունահոսող վերք և մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Ալբերտ Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Էդվարդ Ա.-ն դանակով հարվածել է Ալբերտ Խ.-ի նստատեղին՝ պատճառելով վնասվածքը: Օգոստոսի 5-ին, ժամը 3.00-ին, Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:
*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վիճաբանություն Բաղրամյան պողոտայում
Օգոստոսի 4-ին, ժամը 22.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, այնուհետև հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի կտրած-ծակած, արյունահոսող վերք և մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Ալբերտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1990 թ. ծնված Էդվարդ Ա.-ն դանակով հարվածել է Ալբերտ Խ.-ի նստատեղին՝ պատճառելով վնասվածքը:
Օգոստոսի 5-ին, ժամը 3.00-ին, Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: