Աշխարհ

06.08.2018 18:43


Թուրքական մուլտֆիլմում էշի նկատմամբ «սեռական բռնության» տեսարան է ցուցադրվել (տեսանյութ)

Թուրքական մուլտֆիլմում էշի նկատմամբ «սեռական բռնության» տեսարան է ցուցադրվել (տեսանյութ)

Թուրքիայի մանկական հաղորդումներ հեռարձակող հանրային TRT Çocuk հեռուստալիքի եթերում հեռարձակված և յութուբյան էջում տեղադադրված «Մայսա և ամպ» կոչվող մուլտֆիլմը սոցցանցերում քննարկման առիթ է դարձել:

Թուրք հեռուստադիտողները բողոքել են հեռուստաալիքի դեմ՝ պնդելով, որ մուլֆիլմում սեռական բնույթի տեսարան կա: Թուրք օգտատերերի պնդմամբ՝ մուլտֆիլմում հերոսներից մեկը սեռական գործողություն է կատարում էշի նկատմամբ։

Թեմայի վերաբերյալ քննարկումները այնքան են տարածվել, որ TRT Çocuk-ի ղեկավարությունը ստիպված է եղել արձագանքել:

Հեռուստաալիքի պրոդյուսերների հայտարարության մեջ նշվում է, որ «Մայսա և ամպ» մուլֆիլմում անձրևի և քամու էֆեկտը YouTube-ի տեխնիկական խնդիրների պատճառով խեղաթյուրվել է և սխալ ընկալման պատճառ է դարձել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը