«Լիդիան Արմենիա»կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակն ազդել է Հայաստանի վարկանիշի վրա: Ազդել է ոչ ուղղակիորեն, բայց, այդուհանդերձ, ազդել է, այն էլ՝ բացասական առումով:
Բանն այն է, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելու լիցենզիա ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում և՛ որպես հանքարդյունաբերության ներկայացուցիչ, և՛ ընդհանրապես որպես տնտեսվարող սուբյեկտ, որի բաժնետոմսերը ազատ վաճառքի են հանված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ այդ ընկերության բաժնետեր, ակնկալել դիվիդենտներ և սեփական խնայողությունների կառավարման այլընտրանքային հնարավորություն ստանալ:
Հայտնի է, որ նմանատիպ միջազգային բորսայական հարթակներում հայտնվելու համար պետք է լինել գերթափանցիկ ընկերություն և գործունեության տեսակով համապատասխանել միջազգային բոլոր ստանդարտներին (բնապահպանական, ֆինանսական, կառավարչական և այլ): «Լիդիան Արմենիան» դա ապահովել է:
Ինչպես հայտնի է, Ամուլսարի հանքավայրի ճանապարհն ավելի քան մեկ ամիս է փակել են, և ընկերությունը չի կարողանում աշխատանքներ իրականացնել, ինչը կոնկրետ ֆինանսական հետևանքներ է առաջացրել: Աշխատանքների դադարեցումը հարվածել է նաև ընկերության բաժնետոմսերի գներին:
Այսպես՝ մինչևհեղափոխական և հետհեղափոխական ժամանակահատվածներում «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի գները տարբերվում են ավելի քան 2 անգամ: Գներն անկում են ապրել: Այժմ ընկերության մեկ բաժնետոմսի գինը միջազգային բորսայում տատանվում է 0.2-0.21 կանադական դոլարի միջակայքում: Գնային այդ անկումը, բնականաբար, պայմանավորված է «Լիդիան Արմենիայի» գործունեության խոչընդոտմամբ (բնապահպանական ակտիվիստները կիրառում են հեղափոխական տեխնոլոգիաներ՝ ճանապարհների փակում): Թե ինչ ֆինանսական կորուստներ կարող են ունենալ ընկերությունը և կապալառուները (չհաշված անմիջական աշխատողներն ու նրանց ընտանիքները), այլ խոսակցության թեմա է: Այս պահին միայն արձանագրենք, որ «Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի գնային կտրուկ անկումը նույն չափով վերաբերում է նաև Հայաստանի տնտեսական վարկանիշին: Եթե միջազգային ֆոնդային բորսայում գրանցված կազմակերպության համար խնդիրներ են առաջանում մեզ մոտ, ապա դա ուղղակիորեն ազդում է մեր երկրի ողջ ներդրումային միջավայրի վրա՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով:
ՀՀ կառավարությունը ստեղծել է հանձնաժողով, որպեսզի որոշի, թե արդյոք կարելի՞ է թույլ տալ «Լիդիան Արմենիային» շարունակել գործունեությունը, թե՞ ոչ: Այդ հարցով ուղղակիորեն զբաղվում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սակայն ցանկացած որոշման դեպքում պատասխանատվությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է լինելու:
Եթե կառավարությունում որոշեն փակել Ամուլսարի հանքավայրը, ապա ակնհայտ է, որ պետք է փակվեն Հայաստանի բոլոր հանքավայրերը, քանզի դրանցից որևէ մեկը «Լիդիան Արմենիայի» ապահոված բնապահպանական, ֆինանսական ու այլ տիպի ստանդարտներին նույնիսկ մոտ չի գտնվում: Իսկ եթե գործադիրը որոշի թույլ տալ Ամուլսարի աշխատանքները, ապա պետք է հանրությանը մատչելի ձևով բացատրություն տալ և փարատել բնապահպանական այն մտահոգությունները, որոնք կան: Եթե հանքավայրը վնասակար է Սևանին, ինչպես պնդում են «Լիդիան Արմենիայի» հակառակորդները, ապա հանքը միանշանակ պետք է չաշխատի, բայց միանշանակ է նաև այն, որ փակելուց առաջ պետք է բերվեն անհերքելի ու անկողմնակալ ապացույցներ, որ Սևանա լիճը վնասվելու է, այլապես տպավորություն կարող է ստեղծվել, որ Ամուլսարի հետ կապված գործ ունենք ոչ թե բնապահպանական, այլ լրիվ այլ՝ ստվերային խնդիրների հետ (օրինակ՝ սեփականության վերաբաշխում):
Ամեն դեպքում, կառավարությունը պետք է հստակ գիտակցի, որ իր որոշումը չի վերաբերելու միայն «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Այն վերաբերելու է Հայաստանի տնտեսությանն ու ներդրումային դաշտին:
Հայաստանի «ֆոնդային» անկումը
«Լիդիան Արմենիա» կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակն ազդել է Հայաստանի վարկանիշի վրա: Ազդել է ոչ ուղղակիորեն, բայց, այդուհանդերձ, ազդել է, այն էլ՝ բացասական առումով:
Բանն այն է, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելու լիցենզիա ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը միակն է Հայաստանում և՛ որպես հանքարդյունաբերության ներկայացուցիչ, և՛ ընդհանրապես որպես տնտեսվարող սուբյեկտ, որի բաժնետոմսերը ազատ վաճառքի են հանված Տորոնտոյի ֆոնդային բորսայում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ այդ ընկերության բաժնետեր, ակնկալել դիվիդենտներ և սեփական խնայողությունների կառավարման այլընտրանքային հնարավորություն ստանալ:

Հայկ Ուսունց