Toyota-ն բախվել է կայանված Nissan-ին ու այն մի քանի մետր շպրտվելով՝ կողաշրջված հայտնվել մայթին
Այսօր, օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց Toyota մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 34 NN 280 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը առաջ է շպրտվել և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները Toyota-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։