Լրահոս

07.08.2018 16:06


Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը և երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 9-10-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-3, 11-ին ևս 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C

Այս խորագրի վերջին նյութերը