Աշխարհ

07.08.2018 22:00


Թուրքիայի սահմանային գոտիներում արգելվել է ծառեր տնկել

Թուրքիայի սահմանային գոտիներում արգելվել է ծառեր տնկել

Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի արգելված ռազմական գոտիներում անվտանգության նկատառումներից ելնելով` արգելվել է սերմնացանն ու ծառատունկը։ Ցանքատարածության երկարությունը կազմում է մոտ 200 մետր։

Նահանգապետարանի հայտարարության մեջ ասվում է, որ արգելվել են ձիթենի, թզենի, ընկուզենի տնկել, եգիպտացորենի ցանել։

Նշվում է այդ տարածքներում սերմնացանն և ծառատունկը ն թուլացնում են Թուրքիայի հարավային սահմանների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Հաթայը գտնվում թուրք-սիրիական սահմանում։ Իսկ Հաթայի դիմաց գտնվող տարածքներում տեղեկայված են Սիրիայի քրդական ուժեր, որոնք մշտապես բախման մեջ են Թուրքիայի զինուժի հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը