Լրահոս

07.08.2018 20:27


Թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Թալանել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 6-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Սալբիյանը, ով հայտնել է, որ գիշերը ժամը 02:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, այնտեղից գողացել արծաթյա զարդեր և փորձել են գողանալ գանձանակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գողը կամ գողերը եկեղեցի են մտել պատուհանից, քանի որ այն եղել է բաց:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Սալբիյանը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վանահայրն է:

Այս խորագրի վերջին նյութերը