Ավտովթար Արարատի մարզում․ նորապսակները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր օգոստոսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ 48-ամյա Մանուկ Օհանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի 18 SL 041 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ 29-ամյա Արմեն Բաբաջանյանի վարած ՎԱԶ 21134 մակնիշի 35 NZ 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ 21134-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդներից Ա․ Բաբաջանյանն ու նրա ուղևորուհի 18-ամյա Ալետա Հարությունյանը բժշկական օգնություն ստանակու նպատակով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ա․ Բաբաջանյանն ու Ա․ Հարությունյանը նորապսկաներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։