Լրահոս

08.08.2018 09:52


Փյունիկ-Մաքքաբի. Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում

Փյունիկ-Մաքքաբի. Ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ:

Հանդիպումն անցավ անչափ թեժ պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների և երկրպագուների բուռն աջակցության ներքո:

Առաջին կեսի սկզբում «Փյունիկը» մի քանի իրական գոլային հնարավորություններ ուներ:

Դրվագներից մեկում գլխի հարվածով գոլի հեղինակ կարող էր դառնալ Կոնատեն: Առաջին խաղակեսի մնացած ընթացքում ավելի ակտիվ էին «Մաքքաբիի» ֆուտբոլիստները: Գրոհներից մեկի ժամանակն էլ երևանյան ակումբին փրկեց դարպասաաձողը:

Երկրորդ խաղակեսը կրկին շատ ակտիվ սկսեցին Տալալաևի ֆուտբոլիստները, որոնց ակտիվությունն այդպես էլ գոլի չէր վերածվում: Մնացած ժամանակահատվածում էլ երկու թիմերը կարող էին բացել հաշիվը, սակայն այդպես էլ չէին կարողանում օգտագործել գոլային լավ հնարավորությունները:

Խաղում գոլեր այդպես էլ չեղան՝ 0:0 և ամեն ինչ կվճռվի պատասխան հանդիպման ժամանակ:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը