Քաղաքական

08.08.2018 16:17


Էդվարդ Գրիգորյանն է կրակել ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանին. Պավլիկ Մանուկյան

Էդվարդ Գրիգորյանն է կրակել ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանին. Պավլիկ Մանուկյան

«Սասնա ծռերի» գործով այսօր շարունակվեց դատական նիստը և մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ Էդվարդ Գրիգորյանի կողմից արձակված պատահական կրակոցի հետևանքով դաստակի շրջանում վնասվածք է ստացել Գագիկ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը մահացել է 2016թ. օգոստոսի 13-ին՝ հիվանդանոցում:

Պավլիկ Մանուկյանը նաև հայտարարեց, որ ՊՊԾ գունդ մտնելիս իր մոտ զենք է եղել, որով դեռևս 1993 թվականին թուրք ավագ լեյտենանտի է սպանել, նա պնդեց, որ իր հետ եղել է այդ թուրքի զենքը. «Այդ զենքն իմ կյանքով մեկ անցել է և դատավարության ավարտից հետո էդ զենքը ես պահանջելու եմ ձեզանից բոլորից: Դա արդարության համար է, դա նախատեսված չէ ինչ-որ մի հայի դեմ»,-ասաց նա։

Նշենք նաև, որ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ դատարան էր ներկայացվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը