Թիվ 42 երթուղին սպասարկող մարդատար «Գազելը» բախվել է կայանված Opel-ին և կողաշրջվել
Այսօր, օգոստոսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի դիմաց բախվել են 67-ամյա Սողոմոն Պետրոսյանի վարած «Գազել» մակնիշի 3197 S համարանիշի և 21-ամյա Էդվարդ Շահբազյանի վարած Opel Zafira մակնիշի 50 PP 888 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Գ․ Շամշյանը հայտնում է, որ «Գազելը» սպասարկում է թիվ 42 երթուղին։ Եվ ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով բախվել է կայանված Opel-ին և կողաշրջվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։