Գիտնականները կանխատեսում են մոտ ապագայում ջերմաստիճանի 4-5 աստիճանի բարձրացում (տեսանյութ)
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ:Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
Կալիֆոռնիայի իշխանությունները նշում են, որ վերջին շրջանում նահանգի անտառներում գրանցված հրդեհները եղել են ամենամեծը նահանգի պատմության մեջ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փաստում են, որ հրդեհներին նպաստող բնական պայմաններն արձանագրվել են ժամանակից շուտ և ավելի երկար են տևել:
Եվրոպան ևս վերապրում է անտառային հրդեհներ: Հունաստանում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է ավելի քան 90 մարդ:Հրդեհներ են գրանցվել նաև Լատվիայում և Շվեդիայում:
Եվրոպական և ասիական շատ երկրներում գրանցվել է աննախադեպ բարձր ջերմաստիճան: Այս եղանակն ազդում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Ֆերմերները ստիպված են ժամանակից շուտ զբաղվել բերքահավաքով, իսկ մի շարք մրգերի և բանջարեղենի տեսակների պարագայում գրանցվում է որակի և քանակի անկում: Շվեյցարիայում էլ իր հերթին բարձր ջերմաստիճանի արդյունքում Հռենոս գետում գրանցվել է ձկների կորուստ:
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ բավարար չէ ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար: Չնայած ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանով կանխելու երկրների ջանքերին, վերջին հետազոտություններն արձանագրում են, որ մոտ ապագայում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, որի արդյունքում աշխարհի որոշ հատվածներում հնարավոր չի լինի բնակվել: Եվրոպայում և Ասիայում գրանցված աննախադեպ այս շոգը կարող է դառնալ սովորական եղանակային պայման:
Գիտնականները կանխատեսում են մոտ ապագայում ջերմաստիճանի 4-5 աստիճանի բարձրացում (տեսանյութ)
Աշխարհի տարբեր հատվածներում այս օրերին գրանցվել է ռեկորդային շոգ եղանակ: Ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է ցույց տալիս: Ըստ վերջին հետազոտության, նման և այլ տեսակի գլոբալ տաքացման ազդանշաններ կլինեն նաև ապագայում:
Կալիֆոռնիայի իշխանությունները նշում են, որ վերջին շրջանում նահանգի անտառներում գրանցված հրդեհները եղել են ամենամեծը նահանգի պատմության մեջ: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները փաստում են, որ հրդեհներին նպաստող բնական պայմաններն արձանագրվել են ժամանակից շուտ և ավելի երկար են տևել:
Եվրոպան ևս վերապրում է անտառային հրդեհներ: Հունաստանում տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է ավելի քան 90 մարդ: Հրդեհներ են գրանցվել նաև Լատվիայում և Շվեդիայում:
Եվրոպական և ասիական շատ երկրներում գրանցվել է աննախադեպ բարձր ջերմաստիճան: Այս եղանակն ազդում է գյուղատնտեսության ոլորտի վրա: Ֆերմերները ստիպված են ժամանակից շուտ զբաղվել բերքահավաքով, իսկ մի շարք մրգերի և բանջարեղենի տեսակների պարագայում գրանցվում է որակի և քանակի անկում: Շվեյցարիայում էլ իր հերթին բարձր ջերմաստիճանի արդյունքում Հռենոս գետում գրանցվել է ձկների կորուստ:
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ բավարար չէ ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար: Չնայած ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճանով կանխելու երկրների ջանքերին, վերջին հետազոտություններն արձանագրում են, որ մոտ ապագայում ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, որի արդյունքում աշխարհի որոշ հատվածներում հնարավոր չի լինի բնակվել: Եվրոպայում և Ասիայում գրանցված աննախադեպ այս շոգը կարող է դառնալ սովորական եղանակային պայման:
Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն