«Սպառողների Իրավունքների Պաշտպանության Օրվա» վերաբերյալ
Նոյեմբերի 17-ին ժամը 12-ին «Նովոստի - Արմենիա» մամուլի սրահում տեղի կունենա «Microsoft RA» ընկերության մամլո ասուլիսը'նվիրված «Սպառողների Իրավունքների Պաշտպանության Օրվան», որը Հայաստանում նշվում է առաջին անգամ: Ասուլիսը կվարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Որպես պիրատության դեմ պայքարի մի մաս' "Microsoft" ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների Իրավունքների Պաշտպանության Օր», որն այս տարի իրականացվում է նոյեմբերի 17-ին: Միջոցառման նպատակն է բարձրացնել սպառողի ուշադրությունը կեղծված ծրագրային ապահովման համաշխարհային խնդրի նկատմամբ:
«Ամենուրեք սպառողները հայտնում են մեզ, որ անօրինական ծրագրային ապահովումը բացասական ազդեցություն է թողնում իրենց գործունեության վրա, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մարդիկ իրենց առօրեայի մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև»,- ասում է «Microsoft» -ի համաշխարհային հակապիրատական և հակակեղծման հարցերով գլխավոր խորհրդատուի օգնական Դեյվիդ Ֆիննը,- «Մարդիկ ուզում են լինել կրթված, որպեսզի կարողանան պաշտապանել իրենց իրավունքները: Եվ մեր պարտականությունն է անել հնարավորինս նրանց օգնելու համար":
Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի' կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է:
Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: Կեղծված ծրագրային ապահովումը հանգեցնում է նրան, որ սպառողը մեկը երեքի հարաբերությամբ անձնական տվյալների կորուստի խնդրի առջև է կանգնում:
Հայ սպառողը դարձել է ավելի գիտակի՞ց