Լրահոս

10.08.2018 16:42


Վրաերթի են ենթարկվել 48-ամյա, 7-ամյա, 70-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 48-ամյա, 7-ամյա, 70-ամյա քաղաքացիներ

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական ինստիտուտի կայանատեղիում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Կնունյանց փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի։ 34-ամյա վարորդը տղայի եւ իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 12.15-ին, 49-ամյա մի կին հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում անհայտ անձն անհայտ ավտոմեքենայով հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որից հետո վարորդն առաջարկել է իր օգնությունը, սակայն կինը հրաժարվել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 61-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը