Աշխարհ

11.08.2018 14:44


Ադրբեջանում անցկացվում են մարտական պատրաստության բարձրացման վարժանքներ

Ադրբեջանում անցկացվում են մարտական պատրաստության բարձրացման վարժանքներ

Օգոստոսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում անցկացվում են մարտական պատրաստության բարձրացման վարժանքներ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով ՊՆ հայտարարությանը։

Նշենք, որ այս պահին և՛ Ադրբեջանի ՊՆ կայքը և՛ լրատվամիջոցներից մի քանիսը հայտարարությունը հեռացրել են։

Հիշեցնենք, որ վերջին զորավարժությունը Ադրբեջանում անցկացվեց հուլիսի 2–6-ը։ Զորավարժությունների անցկացման մասին ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ դրանց մասնակցելու էին 20000 զինծառայողներ, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը