Նոր Հաճնի տարածքում գտնվող Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի տարածքում գտնվող Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրից դուրս են բերել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ, 83-ամյա Նիկոլայ Իվանյանի դին:
Դատաբժշկի նախնական եզրակցության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։