Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի:
Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տեր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Անկարայի Ուլուս թաղամասում և բողոքի ակցիա իրականացրել ամերիկյան դոլարի դեմ: Ակցիայի կարգախոսն է` «Դոլարը գետնին, լիրան գրպանում»: Ցույցը կազմակերպել ու գլխավորել են «Անկարային ծառայողների կազմակերպության» ղեկավար Հիլմի Յամանը և կազմակերպության այլ անդամներ:
Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետնին են նետել իրենց մոտ եղած դոլարը, ոմանք էլ դոլարն ու ոսկին փոխանակել են թուրքական լիրայով: Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իրենց հայրենիքից գնալու տեղ չունեն և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին, որպեսզի չվերածվեն Սիրիայի պես երկրի:
Դոլարի պատռման ակցիան ուղեկցվում էր նաև «Անիծյալ լինի Ամերիկան» բացականչություններով:
Բացի Անկարայից այլ քաղաքներում ևս միջոցառումներ են իրականացվում: Թուրքիայի տարբեր քաղաքներում տարադրամի փոխանակման կետերի առջև մեծ հերթեր են գոյացել:
Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն Ստամբուլում մոտ 300 գործարար արդեն 3 միլիոն դոլար վերածել է թուրքական լիրայի և այս միտումը շարունակվում է Էրդողանի աջակիցների շրջանում:
«Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները դոլարներ են ցուցադրաբար պատռել (տեսանյութ)

Աղբյուրը՝ ermenihaber.am