Լրահոս

17.11.2010 11:21


Սյունիքի մարզպետարանը՝ ընդդեմ Էներգետիկայի նախարարությա՞ն

Սյունիքի մարզպետարանը՝ ընդդեմ Էներգետիկայի նախարարությա՞ն

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը «7օր»-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող ուրանի պաշարների ուսումնասիրման ծրագրին՝ ասել է, թե չնայած ծրագիրն իրականացնող ընկերությունը հավաստիացնում է, որ իրենք նոր մեթոդներ են մշակում վնասներից խուսափելու համար, բայց ոչ մի երաշխիք չկա։

-Այդ մեթոդն արդեն օգտագործվել է և՛ Չեխիայում, և՛ Գերմանիայում,  ու հայտնի են, թե ինչպիսի ռիսկեր կան։ Իհարկե, փակ հանքի դեպքում ռադիոակտիվ փոշի չի ստացվում, բայց շատ մեծ ռիսկեր կան գրունտային ջրերի վարակման հետ կապված։ Հնարավոր չէ այդ ջրերը վարակից զերծ պահել։ Չեխիայի և Գերմանիայի հանքերը ցույց են տվել, որ անգամ հանքի փակումից հետո 1,9 մլն խմ գրունտային ջրեր են վարակվել ու տարծվել։ Գրունտային ջրերն ամբողջ Սյունիքի մարզն է օգտագործում, և շատ-շատ է օգտագործում, ու բնակչությունն իսկապես շատ անհանգստացած է,-նշել  է նա։

Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ ուսումնասիրություններ իրականացնող ընկերությունը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն է, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապտասխանում լուրերը, թե այս ծրագրի իրականացման ետևում կանգնած է Սյունիքի մարզպետը՝ նա ասել է.

-Լուրեր կարող են պտտվել։ Ես չգիտեմ, թե Սյունիքի մարզպետը արդյոք հանդիպե՞լ է այդ ընկերության ներկայացուցիչների հետ, արդյոք համաձայնության եկե՞լ է նրանց հետ, աջակցո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ես միայն մի բան կարող եմ ասել՝ պաշտոնական հայտարարությունը։ Երբ հոկտեմբերի 11-ին մենք ցույց էինք կազմակերպել Սյունիքում, մարզպետի կողմից պաշտոնապես հանդես են եկել և հայտարարել, որ   իրենք ժողովրդի կողքին են և բարձր ատյաններում անպայման կբարձրացնեն այս հարցը։ Սա պաշտոնական հայտարարությունն է։

-Այսինքն՝ մարզպետը դե՞մ է ուրանի հանքերի շահագործմանը,-հետաքրքրվել է «7օր»-ը։

-Ես չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ պաշտոնապես այսպես է հայտարարվել,-պատասխանել է Ինգա Զառաֆյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը