Լրահոս

15.08.2018 22:28


Խոշոր ավտովթարի են ենթարկվել Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Խոշոր ավտովթարի են ենթարկվել Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Այսօր, օգոստոսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 21-ամյա Եվգենի Կոլեսնիչենկոն իր վարած ЗИЛ 131 մակնիշի 0032 YՕ 94 բեռնատարով, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած Արթիկի Շտապօգնության բժիշկներն ու փրկրարարները օգնություն են ցուցաբերել Ե․ Կոլեսնիչենկոյին և ուղևոր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 23-ամյա Անդրեյ Գրուտիկովին

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Ս․ Յաշկոյի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազամաբազայում, որպես զինծառայողներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը