«Երևան Սիթի»-ի մոտ բախվել են BMW X5-ը, Mercedes-ը, Opel-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր
Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Արտեմ Միքայելյանի վարած Opel Zafira մակնիշի 35 ՏQ 401 համարանիշի, Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Պարգև Գասպարյանի վարած Mercedes մակնիշի 33 ՍV 312 համարանիշի, Երևանի բնակիչ, 28-ամյա Վարդան Վարդանյանի վարած ГАЗ 2790 մակնիշի 35 MG 367 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Վազգեն Ղազարյանի վարած BMW X5 մակնիշի 88 VC 585 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը թեթև մարմնական վնասվածքով բժշկական հետազոտության նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի Opel-ի վարորդից, ով հիվանդանոցում է, մնացած վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության: Պարզվեց, որ բոլորը եղել են սթափ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։