Լրահոս

16.08.2018 12:15


Խուզարկություն է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Խուզարկություն է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Վարդան Ալոյանը:

Նա հավելեց, որ առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը, այլ մանրամասներ չհայտնեց:

ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը չմեկնաբանեց տեղեկությունը:

2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարմանը Երկաթուղային տրանսպորտային համակարգի փոխանցման մասին կոնցեսիոն պայմանագիր: Համաձայնագրի համաձայն, կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ առաջին քսան տարիների աշխատանքից հետո եւս 10 տարի երկարացման իրավունքով:

***

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում պետական եկամուտների կոմիտեի գործողությունները գաղտնիության շրջանակում են ու ՊԵԿ-ը դեռևս լրացուցիչ տեղեկություններ չի կարող տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Որոշակի գործողություններ են կատարվում, որոնք գաղտնիության շրջանակում են: Դիմակավորված անձինք չեն եղել, նրանք եղել են ավտոմեքենաների մեջ, վերջում օգնել են որոշ փաստաթղթերի տեղափոխման հարցում»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործողությունները գիշերն իրականացրել՝ Անանյանն ասաց. «Որովհետև դատարանից համապատասխան սանկցիան ստացել ենք ուշ»:

Այս խորագրի վերջին նյութերը