Կատարի էմիր Համեդ ալ-Սանին մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ավելի քան 3 ժամ տևած հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահական պալատում։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ կողմերը քննարկել են թուրք-կատարյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Հայտնի է դարձել, որ Կատարը 15 մլրդ դոլարի ներրդրումներ է նախատեսում կատարել Թուրքիայում։
«Կատարը 15 մլրդ դոլարի չափ ներդրում է իրականացնելու Թուրքիայում։ Թուրքիայի տնտեսության հիմքերն ամուր են և մենք այս գործընթացից ուժեղացած ենք դուրս գալու»,-ասել է Քալընը։
Էրդողանի և Կատարի Էմիրի միջև կայացած հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։ Վերջինս դրա վերաբերյալ «Twitter» գրառում է կատարել. «Աշխարհը մեկ անգամ ևս ականատես եղավ թուրք-կատարյան բարեկամությանը։ Մեր երկրների միջև գոյություն ունեցող համագործակցությունն ավելի ենք զարգացնելու»։
Թուրքական մի շարք այլ աղբյուրներ նկատել են տալիս, որ այդ ներդրումներն իրականացվում են թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների և Թուրքիայի տնտեսության ճգնաժամի պայմաններում։
Կատարը 15 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայում

Աղբյուրը՝ ermenihaber.am