Լրահոս

16.08.2018 12:56


Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Վանեցյանը հաստատում է, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում

Առաջիկայում կայանալիք Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդ մասին Վանեցյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Բարձրագույն խմբի 9 թիմեր միանձնյա պաշտպանեցին իմ թեկնածությունը: Առաջիկայում ՀՖՖ գործող նախագահը, գործկոմը նիստ կհարվիրեն և կհայտարարեն նոր ընտրություններ, որոնցում կառաջադրեմ իմ թեկնածությունը: Չեմ կարծում, որ ՀՖՖ-ում աշխատանքը կխանգարի ԱԱԾ-ում իմ գործունեությանը: ՀՖՖ-ում աշխատանքն հիմնականում իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԱԱԾ տնօրենը:

Նա համոզմունք հայտնեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում իր ընտրվելու պարագայում օգուտ կտա ֆուտբոլին: «Ես կարող եմ հստակ ասել, որ պայմանավորված խաղերը բացառելու ենք»,-ընդգծեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը