Չրերի մետաղյա դարակն ընկել է քաղաքացու վրա. փրկարարները դուրս են բերել նրա դին
Օգոստոսի 16-ին, ժամը 11:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Մուշեղ Գասոյան փողոցի 6/8 հասցեում գտնվող չրի արտադրամասում դարակները (երկաթյա կոնստրուկցիաներ) շրջվել են քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 11:38-ին փրկարարները մետաղյա կոնստրուկցիաների տակից դուրս են բերել արտադրամասի աշխատակից՝ Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին: