Լրահոս

17.08.2018 00:05


Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին

Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին

Օգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են Kia մակնիշի 80 SU 080 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի նստատեղին էլ հայտնաբերվել է նշված տան բնակիչ 38-ամյա Արթուր Պետրոսյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հարությունյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը