Աշխարհ

17.08.2018 10:42


Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:

«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում` որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Սինգմեյը:

Psearcher հրատարակչության ամսագրի բաժանորդների թվում են Չինաստանի արտաքինգործերի նախարարությունը, Կոմերցիայի նախարարությունը, պետական մի շարք խոշոր ձեռնարկություններ, արտասահմանյան խոշոր արտահանող ընկերություններ, Չինաստանի դեսպանատներ, բուհեր և այլն:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հատուկ հրատարակչությունը, որը ստեղծվել է PSearcher- ի կողմից, ներկայացնում և բարձրացնում է ներդրումային միջավայրի իրազեկվածությունը զբոսաշրջային ռեսուրսների մասին, առաջարկում է առավել մասնագիտական ուղեցույց` բիզնես գործունեություն իրականցնելու համար: Այն նպատակ ունի Չինաստանում և Չինաստանից դուրս գտնվող ձեռնարկատերերին և ծրագրերի ղեկավարներին ապահովելու օտարերկրյա ներդրումներ ներգրավող համապատասխան երկրի մասին առավել մանրամասն եւ ճշգրիտ տնտեսական տեղեկատվությամբ՝ մի կողմից դյուրացնելով չինական ձեռնարկություններին «ելքը» դեպի այդ երկրներ, մյուս կողմից աջակցելով վերջիններիս ներգրավել ներդրումներ և առևտուր Չինաստանից:

Հատուկ թողարկումները լի են օգտակար և մասնագիտական տեղեկատվությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերի ղեկավարներին:

Թողարկումը ներկայացնում է չինացի ներդրողներին հետաքրքրող հարկային և օրենդսրական մանրամասներ, բիզնեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, նոր ներդրումային նախագծեր, երկրի զբոսաշրջային ներուժը և այլն: «Փիսրչեր»-ն այժմ դառնում է առաջատար հատուկ տնտեսական հրատարակչություն իրականացնող կազմակերպություն, որն ավելի քան 50 հաջողված համարներ է թողարկել՝ դեսանատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը