Լրահոս

18.08.2018 23:31


Երևանում թալանել են Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի տունը

Երևանում թալանել են Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի տունը

Երեկ, օգոստոսի 17-ին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևան քաղաքի Նորաշխարհյան փողոցի բնակիչ 69-ամյա Մնացական Մաթևոսյանը և հայտնել, որ օգոստոսի 4-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են իր տան ննջասենյակի պատուհանը, ներս մտել տուն ու այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ և այդ զարդերը պատկանում են նույն հասցեի բնակիչ 45-ամյա Մարգարիտա Մաթևոսյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, իսկ նրա հայրը՝ Մնացական Մաթևոսյանը աշխատում է «Մաթևոսյան-Շին» ՍՊԸ-ում որպես տնօրեն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը