40–ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ, կա 1 զոհ. 2 վիրավորներից մեկը հղի է
Երեկ՝ օգոստսոսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Սամվել Եսայանը Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի 35 ՕC 924 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է համընթաց ընթացող Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ЗИЛ մակնիծի 42 ԼՕ 795 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Ս. Եսայանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կեսգիշերն անց Չարենցավանի հիվանդանոցից Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Եսայանը, գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։