Տնտեսական

20.08.2018 10:48


Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում

Երեկ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի արդյունքում ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից՝ ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվելով բնակելի տների նկուղները և անասնագոմերը:

Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ Միրիջանյանի հանձնարարությամբ Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներ է այցելել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Այսօրվանից համապատասխան համայնքներում կաշխատեն նաև արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող համայնքային հանձնաժողովները՝ մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու կառուծվացքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ միասին:

Այս խորագրի վերջին նյութերը