Լրահոս

21.08.2018 18:13


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 21-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.20C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.70C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.90C

Այս խորագրի վերջին նյութերը