Ահազանգ․ Էրէբունի համայնքի Արցախի 1 հասցեի բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ ջրի խնդիր ունեն
«7օրը» Էրէբունի համայնքի Արցախի 1 հասցեի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացել, որ արդեն տևական ժամանակ է՝ ջրի խնդիր ունեն։Նշված հասցեում արդեն մի քանի ամիս է՝ առանց զգուշացնելու պարբերաբար դադարեցվում է ջրամատակարարումը։ Բնակիչները կապ են հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի հետ, որտեղից հավաստիացրել են, որ խնդիրը տեղական բնույթ ունի. անջատումները պլանային չեն։
Բնակիչների խոսքով՝ համատիրությունից պատճառաբանում են, որ շենքերից մեկի տակ 5 տոննա ջուր է լցվել, սակայն վթարը չեզոքացնելու փոխարեն «համապատասխան մարմինները» ամառվա շոգ օրերին անջատում են ջուրն ու հեռանում կամ մի որոշ ժամանակ աշխատելու իմիտացիա են անում՝ պոմպով ջուրը դուրս մղելով։ Բնակիչների բողոքներն անարձագանք են մնում. համատիրության աշխատակիցը միայն հորդորում է հասցնել մեկ ժամվա ընթացքում ջուր հավաքել երկար ժամանակ կրկին առանց ջուր մնալու համար։
Ահազանգ․ Էրէբունի համայնքի Արցախի 1 հասցեի բնակիչներն արդեն տևական ժամանակ է՝ ջրի խնդիր ունեն
«7օրը» Էրէբունի համայնքի Արցախի 1 հասցեի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացել, որ արդեն տևական ժամանակ է՝ ջրի խնդիր ունեն։ Նշված հասցեում արդեն մի քանի ամիս է՝ առանց զգուշացնելու պարբերաբար դադարեցվում է ջրամատակարարումը։ Բնակիչները կապ են հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ի հետ, որտեղից հավաստիացրել են, որ խնդիրը տեղական բնույթ ունի. անջատումները պլանային չեն։

7or.am