Լրահոս

22.08.2018 14:20


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.60C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.60C

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Խոտաբույսերի բերքատվության կանխատեսում

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2018 թվականի խոտաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը սպասվում է 27 տ/հա, որը ավել է բազմամյա միջին արժեքից:

Այս խորագրի վերջին նյութերը