Աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով օգոստոսի 23-ին աշխատանքից ազատվել է և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Արտակ Պողոսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել հունիսի 22-ին:
Արտակ Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնականի բաժինը:
Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: