Լրահոս

24.08.2018 12:58


28-ամյա երիտասարդը Mercedes-ով կողաշրջվել ու հայտնվել է ձորում. վարորդը, ում ծննդյան օրն էր այսօր, տեղում մահացել է

28-ամյա երիտասարդը Mercedes-ով կողաշրջվել ու հայտնվել է ձորում. վարորդը, ում ծննդյան օրն էր այսօր, տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Սևակ Հայրապետյանը Սևան քաղաքից դեպի Ծաղկունք գյուղ տանող ճանապարհին՝ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի հարևանությամբ, իր վարած Mercedes մակնիշի 18 OS 250 ավտոմեքենայով, դեռևս անհայտ պատճառներով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացիները տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 1 երեխա, գյուղում նրան ճանաչում էին պարկեշտ, ընտանիքին նվիրված անձնավարություն և այսօր նրա ծննդյան օրն էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը