Նորագավիթում «Nissan Tiida»-ն բախվել է նախկին ՃՈ հենակետին և բռնկվել. կան տուժածներ
Օգոստոսի 24-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել նախկին ՃՈ հենակետին և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:27-ին, մարվել՝ 01:41-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ՃՈ հենակետից 6 քմ հատված:
Ուղևորներ (քաղաքացիությունները չի հաջողվել պարզել) Ե. Ա.-ն (1994թ.) և Ա. Ս.-ն (1986թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: