Աշխարհ

24.08.2018 16:15


Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս տարի սա Չավուշօղլուի 6-րդ հանդիպումն է ռուս պաշտոնակցի: Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ավարտին նախարարները զրուցել են լրագրողների հետ:

Լավրովը նշել է, որ հանդիպման առանցքը եղել է Սիրիան: Նա նաև հայտնել է, որ ջանքեր են գործադրվելու, որպեսզի սիրիացի փախստականները վերադառնան իրենց երկիր:

Լավրովը անդրադարձել է նաև Թուրքիա այցելած ռուս զբոսաշրջիկների թվի կտրուկ աճին և այդ կապակցությամբ հայտնել, որ առաջիկայում կլինի Թուրքիայի հետվիզային ռեժիմի ազատականացում:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև զբոսաշրջությունից մինչև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը խանդի զգացում է առաջացնում ԱՄՆ-ի մոտ:

Չավուշօղլուն ասել է. «Առաջիկա տարիներին ավելի լավ են ընթանալու մեր հարաբերությունները»:

Արտգործնախարար Չավուշօղլուն, խոսելով Սիրիայի մասին, նշել է, որ հավատարիմ են մնալու Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությանը: Նաև ասել է, որ Սիրիայում քաղաքական լուծման համար սահմանադրությունը պարտադիր է և հավելել, որ Իդլիբի հակամարտության գոտու պաշտպանությունը, թե' հումանիտար և թե' ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից կարևոր է, ուստի Իդլիբում ռազմական լուծումը աղետալի կլինի:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Սիրիայում հրադադարի շարունակման համար անհրաժեշտ է Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը:

Սերգեյ Լավրովը մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը, լրագրողների հետ հարզազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում միշտ էլ խորհրդակցության ենթակա թեմաներ կան: Առևտրի և էկոնոմիկայի ոլորտներում հարաբերությունները, հումանիտար և ռազմատեխնիկական համագործակցությունը բավական ինտենսիվ է ընթանում:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մոտ ժամանակներս հանդիպելու են:

Չավուշօղլուն օրվա ընթացքում հանդիպելու է նաև Ռուսատանի նախագահ Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի հետ միասին երաշխավոր երկրներ են Սիրիայում: Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայում կայացած սիրիական հարցով Մոսկվայի և Թեհրանի հետ համաձայնության շրջանակում Սիրիայում հայտարարվել է 4 առանձին հակամարտության գոտիներ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը