Լրահոս

24.08.2018 16:19


Երևանում բախվել են մարդատար ГАЗель-ն ու BMW-ն. վերջինը, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Երևանում բախվել են մարդատար ГАЗель-ն ու BMW-ն. վերջինը, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Երևանյան խճուղու թիվ 230 հասցեի դիմաց բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 53-ամյա Հակոբ Աղեկյանի վարած ГАЗель մակնիշի 34 99 Լ համարանիշի և Երևանի բնակիչ, 84-ամյա Սուրեն Փիլոյանի վարած BMW մակնիշի 34 NR 965 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտներ, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 53-ամյա Գայանե Սահակյանին, և Արարատի մարզի Խաչփառ գյուղի բնակիչ, 16-ամյա Էրիկ Խաչատրյանին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել վթարի հարևանությամբ գործող կահույքի սրահի նկուղային հարկ մտնող աստիճանների վրա՝ փակելով մուտքի դուռը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը