Աշխարհ

24.08.2018 22:03


Բաքվի դատարանը մերժեց հայտնի բլոգերին վաղաժամ ազատ արձակելու մասին դիմումը

Բաքվի դատարանը մերժեց հայտնի բլոգերին վաղաժամ ազատ արձակելու մասին դիմումը

Բաքվի դատարանն ուժի մեջ թողեց Ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովի կալանքի մասին որոշումը՝ մերժելով դատապարտյալին վաղաժամ ազատ արձակելու մասին դիմումը:

Ըստ «Թուրան» գործակալության, բանտի ղեկավարությունը բլոգերի մասին բացասական բնութագիր էր ուղարկել դատարան՝ պնդելով, որ նա «չի ուղղվել, աշխատանքին բացասաբար է վերաբերվում, չի մասնակցում բարեկեցությանն ուղղված աշխատանքներին և մշակութային միջոցառումներին»:

Բլոգերը 2017 թվականի մարտին երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ բարձրաստիճան պաշտոնյային զրպարտելու մեղադրանքով: Մինչդեռ, իրավապաշտպանների պնդմամբ, Հուսեյնովի քրեական հետապնդման իրական պատճառը նրա հրապարակած տեսանյութերն են՝ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների շքեղ առանձնատների մասին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը